Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հարավային Օսիայի հավաքականը՝ CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող

Հարավային Օսիայի հավաքականը՝ CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող
10.06.2019 | 00:46

Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է եզրափակիչ՝ Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականների հանդիպումը:


Մրցամարտի երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Հարավային Օսիայի հավաքականի խաղացող Իբրահիմ Բազաևը գոլ է խփել: Խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Հարավային Օսիայի: CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝ արժանանալով գավաթի:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ